Սիրելի՜ կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ...
- 8 мар. 2022 г.
- 1 мин. чтения
Սիրելի՜ կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց
միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն, երջանկություն անձնական կյանքում ու հաջողություններ նախաձեռնություններում:
Անշուշտ պատահական է, բայց թերևս ոչ պատահականություն, որ գարունը սկսվում է այս գեղեցիկ տոնով: Ձեր՝ հոգատար մոր, սիրող կնոջ, հայրենի օջախի անձնուրաց պահապանի ջանքերի շնորհիվ է, որ կայուն է մնում հայ ընտանիքը, հաղթահարվում են ամենօրյա դժվարությունները և իրականություն դառնում բոլորիս երազանքները:
Բայց միայն ընտանեկան կյանքով չէ, որ ապրում է հայ կինը: Ի վերջո, քիչ այլ է Մարտի 8-ի խորհուրդը. անձնականի հետ միասին, կնոջ ակտիվ դերը հանրային կյանքում, պայքարն իր իրավունքների և ազատ կամարտահայտության համար, ինչն օրեցօր իրականություն է դառնում է Հայաստանում և նպաստում նրա զարգացմանը:
Սիրելի մայրեր, կանայք ու աղջիկներ, եղեք միշտ, ուրախ հմայիչ ու գեղեցիկ, շրջապատված անսպառ ուշադրությամբ ու հոգատարությամբ:

Comments